AregArt.am - Արեգ Պետրոսյանի քանդակները

Ներածություն

Արեգ Պետրոսյան
քանդակագործ, ձևավորող

Մոդեռն ինքնատիպ, ծավալալին մտածողությամբ, միևնույն ժամանակ հարթաքանդակային և պլաստիկ,տարբեր նյութերից վարպետորեն կատարված աշխատանքների հեղինակ Արեգ Պետրոսյանը երևան եկավ, որպես ընդգծված անհատականություն, իր ուրույն ոճը բերելով արվեստի մեջ:

Արեգը վաղ հասակից ցուցադրվում է Հայաստանում և այլ երկրներում անհատական և խմբակաին ցուցահանդեսներով: Արվեստասերի կողմից մեծ սեր և պահանջարկ ունեցող արվեստագետ է:
Արեգի աշխատանքները ձեռք են բերվել կոլլեկցիոներների կողմից, նաև գտնվում են տարբեր երկրների անհատական հավաքածուներում:

Քանդակագործ Արեգ Պետրոսյանը ներկայումս իրականացնում է մի շարք ծրագրեր, կերտում ծավալային ինտերիեր-էքստերիեր քանդակներ, մետաղական կոնստրուկցիաներ, հարթաքանդակներ, մոդեռն կոմպոզիցիոն ծավալներ քաղաքում տեղադրելու համար, ինչպես նաև ստեղծում է հատընտիր մանրաքանդակներ բրոնզից, քարից, տարբեր գունավոր մետաղներից, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից և նյութերից: